Search
Close this search box.

Ժամանակավոր, թե մշտական իշխանությու­նը վաղ թե ուշ կարգի է հրավիրելու «Ավրորայի» նա­վաստիներին կամ «հերոս տղերքին»

«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Ինձ թվում է, որ ցան­կացած հեղափոխությունից հետո անհրաժեշտ է որոշ­ակի կայունացման ժամանակաշրջան՝ այնպես չէ, որ հեղափոխական զանգվածները ամիսներով թա­փառելու են փողոցներով և անելու են իրենց ուզածը: Բոլորը՝ ժամանակավոր, թե մշտական իշխանությու­նը վաղ թե ուշ կարգի է հրավիրելու «Ավրորայի» նա­վաստիներին կամ «հերոս տղերքին», անհրաժեշտ կլինի դարձյալ ոստիկանություն, վերահսկողություն, ռեպրեսիվ ապարատ և այլն: Դեռ հարց է՝ արդյոք այդ «նավաստիները» կամ «ռոմանտիկները» կեն­թարկվեն այդ կարգուկանոնին, թե կասեն՝ «քանի որ ժողովուրդը հաղթել է, մեզ բան ասող չպիտի լինի»: Բայց, ենթադրենք, ենթարկվեցին: Արդյո՞ք նոր ռեպրեսիվ ապարատն ավելի լավը կլինի, քան հինը, արդյո՞ք «նավաստիների» վերահսկողությունը բավա­րար կլինի, որ ապարատը փոխվի: Եվ Հայաստանի համար ամենակարևոր հարցը՝ որքա՞ն է տևելու այն «կայունացման շրջանը» և ի՞նչ է այդ ժամանակա­հատվածում կատարվելու մեր սահմաններին:

Իհարկե, այդ ամենին ի պատասխան՝ բերվում է «վարդերի հեղափոխությունը» Վրաստանում: Եթե Արևմուտքը որոշի նման ծրագիր իրականացնել Հայաստանում, դա կունենա իր դրական և բացա­սական կողմերը: Մեր դեպքում բացասականն, իմ կարծիքով, ավելի շատ կլինի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: