Search
Close this search box.

ՖՈՏՈ. Արմավիրի մարզում բախվել են ГАЗель-ն ու Opel-ը. վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ

Երեկ՝ օգոստոսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Մուսալեռ գյուղի Թեքեյան փողոցում բախվել են նույն գյուղի բնակիչներ, 32-ամյա Վահագն Հ.-ի վարած ГАЗель մակնիշի 35 GO 069 համարանիշի և 22-ամյա Հովհաննես Գ.-ի վարած Opel մակնիշի 35 ZV 203 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետանքով Opel-ի ուղևորներ, Մուսալեռ գյուղի բնակիչներ, 27-ամյա Սարգիս Գ.-ն, 50-ամյա Սյուզանն Ղ.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն:

Կայքը հայտնում է նաև, որ բախման հետևանքով Opel-ը կողաշրջվել է: