Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ողբերգական դեպք Լոռու մարզում. փրկարարները տան ներսում հայտնաբերել են մարզպետարանի աշխատակցի կիսամոխրացած դին

Երեկ՝ օգոստոսի 17-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:10-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Պուշկինո համայնքում այրվում է բնակելի տուն, անհրաեշտ է փրկարարների օգնությունը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հրշեջ-փրկարարները մարելով հրդեհը, ներսում հայտնաբերել են տան տիրոջ կիսամոխրացած դին: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացած տան տերը Վանաձոր քաղաքի բնակիչ, 42-ամյա Ժիրայր Բասմաջյանն է, ով աշխատում էր Լոռու մարզպետարանում:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: