Search
Close this search box.

ՖՈՏՈ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աֆղանստանում հարսանիքի ժամանակ մահապարտ ահաբեկիչը պայթյուն է իրականացրել. առնվազն 63 մարդ է զոհվել

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հարսանիքի ժամանակ պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 63 մարդ է զոհվել, ավելի քան 180-ը տուժել են, հաղորդում է BBC-ն:

Պայթյունը որոտացել է տեղի ժամանակով 22:40-ի սահմաններում՝ մեծաասամբ իսլամի շիա ուղղության հետևորդներով բնակեցված թաղամասում: Ականատեսների խոսքով՝ պայթյունն իրականացվել է մահապարտ ահաբեկչի կողմից:

«Թալիբան» իսլամիստական խմբավորումը հերքել է իր մասնակցությունը տեղի ունեցածին: Առայժմ որևէ ահաբեկչական խմբավորում պայթյունի համար պատասխանատվությում չի վերցրել:

Պայթյունի պատճառների, ինչպես նաև պայթուցիկ սարքի ուժգնության մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում: