Search
Close this search box.

Ես հայուհի եմ. Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնը պատմել է իր մասին

«Ես հայուհի եմ, ծնվել եմ Վրաստանում, ապրում եմ Ռուսաստանում»,-Ինսթագրամի իր էջում գրել է Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը՝ փաստեր ներկայացնելով իր մասին:

Եգորյանը գրել է՝ ընկերները գիտեն, որ իրեն պետք է դիմեն միայն «Յանա»-ով, ոչ թե ասեն օրինակ՝ «Յանչիկ, Յանոչկա, Յաշա, Յանինա»:

Յանան նաև հայտնել է, որ սիրում է ուտել գիշերները, չի սիրում թռչել ինքնաթիռով, չի նեղանում մարդկանցից, սակայն, եթե սխալ բան են անում, ինքը դադարում է շփվել նրանց հետ: