Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Երևանում կանխվել զինված բախումը

Օգոստոսի 15-ին, «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանությունում օպերատիվ տվյալներ ստացվեցին, որ Երկաթուղայինների 1 հասցեում հավաքված են մի խումբ անձինք, որոնց մոտ զենք կա և հնարավոր է լինի զինված բախում:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողներն անմիջապես իրականացրին անհետաձգելի օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ:

Նույն օրը, ժամը 23-ն անց 30-ին, նշված հասցեից զենք-զինամթերք պահելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկվեցին Երևանի և Բյուրեղավանի 13 բնակիչ: Հնարավոր հետագա զարգացումները կանխվեցին:

Բյուրեղավանի 34-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կանեփանման դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ:

Նրանց հավաքատեղիից հայտնաբերվեց առանց գործարանային համարի երկու «Մակարով» ատրճանակ, մեկը լիցաքավորված՝ 7, մյուսը՝ 8 փամփուշտով:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Բյուրեղավանի 34-ամյա բնակիչը ձերբակալված է:

Կատարվում է քննություն: