Search
Close this search box.

ՖՈՏՈ. Վթարի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայողը. նրան տեղափոխել են հիվանդանոց

Երեկ՝ օգոստոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Խնձորեսկ գյուղի բնակիչ՝ 19-ամյա Մուշեղ Հարությունյանը իր վարած Toyota Camry մակնիշի 55 XX 553 համարանիշի ավտոմեքենայով Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի ձախ մասում առկա էլեկտրասյանը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ բախման հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է, իսկ վարորդ Մ. Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն։ Դ
Կայքի տեղեկություններով՝ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ժամկետային զինծառայող։