Search
Close this search box.

Սահմանապահ զորքերի զինծառայող է կալանավորվել. ԱԱԾ

Բացահայտվել է Սահմանապահ զորքերի զինծառայողի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք: ԱԱԾ–ից հայտնում են, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է Սահմանապահ զորքերի զինծառայողի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի N զորամասի ծառայողը, ծանոթանալով և մտերմանալով երկու անձանց հետ (քույր և եղբայր) առաջարկել է օժանդակել նրանց կաշառքի դիմաց ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում աշխատանքի ընդունվելու հարցում։ Գործելով միասնական դիտավորությամբ՝ 2018 թ․ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում վերոնշյալ և այլ պատրվակներով նրանցից խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով մաս-մաս հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 3.104.632 ՀՀ դրամ գումար։

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 1 անձի առաջադրվել է մեղադրանք: ՍԶ ծառայողը կալանավորվել է։

ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է քաղաքացիներին՝ զերծ մնալ զարտուղի ճանապարհներով ԱԱԾ համակարգ ընդունվելու փորձերից: Նմանատիպ դեպքերից տուժած քաղաքացիները կարող են զանգել հետևյալ հեռախոսահամարով՝ 010 563515։

Կատարվում է նախաքննություն: