Search
Close this search box.

Ռոբերտ Աբաջյանի եղբայրն այսօրվանից աշխատելու է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի եղբոր՝ Ռուբեն Աբաջյանի հետ՝ գրելով, որ վերջինս այսօրվանից աշխատելու է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում։

Նշենք, որ «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը գործում է 2018 թվականի հունվարի 28-ից։ Այն ստեղծվել է Երևանի պետական բժշկական համալսարանի և Պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքով՝ բազմաթիվ բարերարների և անհատ քաղաքացիների աջակցությամբ։