Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարները. նա Եղեգիս համայնքից է

Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը:

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ադրբեջանական կողմում դեռևս չպարզված հանգամանքներում հայտնված հայկական բանակի զինծառայող Արո Հայկի Ղազարյանը, ծնված 2000թ.-ին, բանակ է զորակոչվել 2019թ.-ի հունվարի 10-ին, նա ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքից է».

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել էր, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի։ «Հաստատում եմ, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի, սակայն հանգամանքները, նրա ով լինելը և այլ մանրամասներ կհայտնեն համապատասխան մարմինները»,- գրել էր նա սոցցանցի իր էջում:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ և ստանում է անհրաժեշտ բժշկական օգնություն:

Հրապարակված լուսանկարներում ցուցադրվում են զինծառայողի մարմնի տարբեր հատվածներում ստացած վերքերը: