Search
Close this search box.

Արմավիրի մարզպետին դատի են տվել

Դատական հայց է ներկայացվել Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հրաչյա Ավետիսյանը օգոստոսի 7-ին դիմել է ՀՀ վարչական դատարան` ընդդեմ Արմավիրի մարզպետարանի: Վերջինս իր հայցով պահանջում է, որ դատարանը ստիպի մարզպետարանին վճարել իր` 2016 թվականի դեկտեմբերի 9-ից մինչեւ 2019 թվականի հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածի համար հասանելիք աշխատավարձը:

Ստացվում է, որ մարզպետարանի աշխատակիցները նախկին իշանությունների կողմից չվճարված աշխատավարձները պահանջում են ներկայիս մարզպետից: Ինչով կավարտվի այս վեճը` ցույց կտա ժամանակը: