Search
Close this search box.

Գոգավան-Գուգութի ավտոճանապարհին բեռնատար է շրջվել․ անցակետ տանող ավտոճանապարհը փակ է

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Տեղեկացնում ենք, որ այսօր Գոգավան-Գուգութի սահմանային անցակետ տանող ավտոճանապարհի վրացական հատվածում՝ սահմանից մոտ 4 կմ հեռավորության վրա, շրջվել է սպիրտ տեղափոխող բեռնատար, որի հետևանքով փակվել է անցակետ տանող ավտոճանապարհը։

Այժմ երթևեկությունը կանգնեցված է, սահմանին կա տրանսպորտային միջոցների հերթ։

Վրացական պատկան մարմիններից հայտնում են, որ արդեն սկսվել են շրջված բեռնատարը ճանապարհից հեռացնելու աշխատանքները և շուտով ճանապարհը կբացվի»։