Search
Close this search box.

Անհրաժեշտ է գլխավոր դատախազությունում կատարել ջարդ. ցմահ դատապարտյալ

Հրատապ անհրաժեշտ է գլխավոր դատախազությունում կատարել ջարդ, հեռացնելով համարգից այն դատախազներին, որոնք չեն գիտակցում կամ չեն ուզում գիտակցել, որ այլեւս դատարանում գերիշխող ուժ չեն կարող լինել։ Տասնյակ տարիներ այդ անձինք իրենց կամքն են թելադրել ու պարտադրել դատավորներին, որ այն իրականացնեն, հատկապես ուշադրության կենտրոնում պահեք քկհ-ների վրա հսկող դատախազների աշխատելաոճը, հակընդեմ բողոքարկելու դատական պրոցեսներին, հաճախակի բացակայելուն, դատական պրոցեսները հետաձգելուն եւ թքած ունեն պետության բյուջեի վրա, որ ծախսվում է դատապարտյալների տեղափոխման (վառելիքի) վատմանը։ Հարգելի պարոն Դավթյան, դատախազությունում դեռ աշխատում են այնպիսի կադրեր, որոնք միմիայն պատժելու քաղաքականություն են վարում, սակայն դատախազը պետք է պաշտպանի օրենքն ու օրինականությունը, լինի խիստ, բայց միեւնուն ժամանակ հոգատար, հատկապես ցանկանում եմ նշել պատիժների եւ հարկադրանքների միջոցների վերահսկողության ավագ դատախազ Ա. Բրուտյանի գործողությունները ընդդեմ դատապարտյալների, դատարաններում վաղաժամկետ ազատման եւ այլ իրավունքների հարցերով։ Ա. Բրուտյանի դիրքորոշումը, կարծես թե 1937թ.-ի շարունակությունը լինի։ Հույսով ենք, որ Ա. Բրուտյանի նման կադրերը շատ արագ կհեռացվեն դատախազական համակարգից, որպեսզի առիթներ չունենա ՀՀ-ը անօրինական վճիռներով պատասխանատվություն կրի եվրոպական դատարաններում։

Ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյան