Search
Close this search box.

Կորել է քաղաքացի. Հրազդան գետում որոնողական աշխատանքներ են իրականացվում

Օգոստոսի 4-ին՝ ժամը 14։05-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչը դուրս է եկել տնից (երկու օր է) և չի վերադարձել:

Հրազդան գետում որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով անհրաժեշտ են ջրափրկարարներ և նավակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: