Search
Close this search box.

«Ես դա խոստացել եմ ինձ ու Գարիկին». Նաիրա Զոհրաբյանի հուզիչ գրառումը

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր գիտեն սիրել, կարեկցել եւ օգնել

Գյումրու Հատուկ կարիքներ ունեցող երեխաների մանկատանը գտնվող 6-ամյա Գարիկին, ում «մայր» կոչեցյալը երկու ամսականում հանձնել էր մանկատուն, Երեւանի «Ուիգմոր Քլինիք» մանկական օրթոպեդիայի կենտրոնում, ինչպես եւ խոստացել էին, բացարձակ անվճար արեցին կոնքազդրային հոդի բարդ վիրահատությունը։ Հիմա փոքրիկ այս հրաշքին հետվիրահատական փուլից հետո սպասվում է ամենաբարդ վիրահատությունը՝ ողնուղեղի վրա, որը հույս ունենք անել Գերմանիայում։
Շնորհակալ եմ կլինիկային, եւ բոլոր նրանց, ովքեր գիտեն սիրել, կարեկցել եւ օգնել։
Այս երեխաները ամենից շատ սիրո եւ քնքշանքի կարիք ունեն։
Փոքրիկ Գարիկը հաստատ քայլելու է եւ ունենալու է լավ ընտանիք։
Ես դա խոստացել եմ ինձ ու Գարիկին։