Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-ում շնաձուկը «վրեժ է լուծել» իրեն որսած ձկնորսից

ԱՄՆ-ում շնաձուկը կծել է իրեն որսած ձկնորսի ոտքից, հայտնում է Virginian-Pilot-ը: Միջադեպի տեսագրությունը հրապարակվել է YouTube կայքում:

Նավի կապիտան Ռիկ Քեյթոնը մի խումբ տղամարդկանց հետ ձուկ էր որսում բաց ծովում: Նրանցից մեկին հաջողվել էր որսալ 1,5 մետրանոց շնաձուկ:

Երբ Քեյթոնը փորձում է օգնել ընկերներին գիշատչին բարձրացնել նավի վրա, այն հանկարծակիորեն ատամներով բռնում է կապիտանի ոտքից: Բարեբախտաբար, որոշ ժամանակ անց ձկնորսներին հաջողվում է ազատել Քեյթոնի ոտքը շնաձկան ատամներից:

Ափ հասնելուն պես կապիտանն իսկույն դիմել է բժիշկների օգնությանը: