ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Լոռու մարզի Շնող գյուղ տանող ավտոճանապարհն արհեստական քարաթափման պատճառով փակ է, իրականացվում են աշխատանքներ: Այլընտրանքային է Թեղուտ գյուղի ավտոճանապարհը:
Նախարարությունը նաև հայտնում է, որ Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները.
Ստեփանավան-Տաշիր-Գոգավան
Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն: