Search
Close this search box.

Գուսանագյուղում կայծակի հարվածից մարդ է մահացել

Օգոստոսի 2-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքում, տեղեկացնում է «Ցայգ» հեռուստաընկերությունը:

Գյուղի բնակիչ, 1954թ-ին ծնված Վանիկ Մելքոնյանը կայծակնահարվել է և տեղում մահացել։ Ուժեղ անձրևի ժամանակ Վ․ Մ․-ը համագյուղացի Գևորգ Սահակյանի հետ փորձել են պատսպարվել գյուղի տարածքում գտնվող հին կառույցներից մեկում։

Գևորգ Սահակյանը վիրավորվել է, նրան տեղափոխել են «Գյումրի» ԲԿ։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում: