Search
Close this search box.

Հունան Պողոսյանը գունավոր ու սև շորեր հագնող քրեածին հեղինակությունների մասին

Սևազգեստներ և այլ հանդերձանք հագնողներ շատ կան, ովքեր փորձում են իրենց օրենքից վեր դասել։

Այս մասին այսօր՝ օգոստոսի 2–ին լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սևազգեստների մասին հայտարարությանը։

«Կարող է գունավոր շորերով լինի, բայց փորձի իրեն օրենքից վեր դասել։ Խոսքը նրանց մասին է՝ քրեածին հանցավոր միջավայրի հեղինակությունների։ Ով կփորձի իրեն օրենքից վեր դասել, կհանդիպի համապատասխան կոշտ արձագանքի»,– ասաց նա։

Հարցին՝ արդյոք մինչև հիմա եղել են բերման ենթարկվողներ, Հունան պողոսյանը պատասխանեց. «Դրանով զբաղվում են պատկան մարմինները։ Մարզպետարանը նման գործառույթներ չունի»։