Search
Close this search box.

Աղբի ասուլիսը երբ ա լինելու

auto
Մայրաքաղաք Երևանում կուտակված աղբը այլևս ոչ միայն զայրացնում է, այլ հումորի թեմա է դարձել: Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ երկխոսությունն է գրել.

Հավաքեք ձեզ՝ ըստ էության ասում ա Սանիտեքը քաղաքապետարանին: Քաղաքապետարանն ավելի վաղուցվանից Սանիտեքին ա ըստ էության ասում՝ հավաքեք մի հատ ձեզ:
«Հավաքեք ինձ»,- ասում ա աղբը Սանիտեքին ու Երեւանի քաղաքապետարանին:
Ասում եմ երկու կողմերին արդեն բավականաչափ լսել ենք, աղբի ասուլիսը երբ ա լինելու:
Հիշեցնենք, որ Երևանը ամառվա այս շոգին վխտում է աղբի մեջ , իսկ Սանիտեքն ու քաղաքապետարանը իրար հաջորդելով` աղբի թեմայի շուրջ ասուլիս են հրավիրում, աղբն էլ ամեն մեկիս բակում ու փողոցում ամեն օր պատրաստի ասուլիս է տալիս:
auto
Armlife.am