Search
Close this search box.

Ռուսաստանում 5 մարդու կյանք խլած վթարից տուժածների մեջ հայեր կան

Ըստ դեսպանության ճշտած տվյալների՝ ՌԴ Ստավրոպոլի երկրամասում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով տուժածների շրջանում կան ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիներ։

Համաձայն ստացված տեղեկատվության, տուժել է 1980թ․-ի ծնված հայազգի ՌԴ քաղաքացի Ե․Ա․ -ն ( գրանցված՝ ք․Վոլգոգրադ) և իր երկու զավակները (ծնված՝ 2010թ․-ին և 2015թ․-ին):

Տուժած քաղաքացիները տեղափոխվել են Ստավրոպոլի երկրամասի Ապանասենկովսկիի շրջանային հիվանդանոց։

Դոնի Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է տեղի հայ համայնքի հետ՝ տուժածներին հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար։

Ռուսաստանում Հայաստանի դեսպանություն