Search
Close this search box.

Հերթական ողբերգությունը Քենեդիների ընտանիքում

ԱՄՆ-ում մահացել է երկրի 35-րդ նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդիի եղբայր, սենատոր Ռոբերտ Ֆրենսիս Քենեդիի թոռնուհին՝ Սիրշա Քենեդի Հիլը, հաղորդում է BBC-ն՝ հանգուցյալի ընտանիքին հղումով:

Քսաներկուամյա Սիրշան նախկին սենատորի և նրա կնոջ՝ Էթել Քենեդիի 5-րդ երեխայի՝ Քորթնիի դուստրն էր: Շտապօգնության աշխատակիցները ժամանել են Մասաչուսեթս նահանգում գտնվող Քենեդիների առանձնատուն: Աղջկա մահն արձանագրվել է հիվանդանոցում:

Առայժմ Սիրշայի մահվան վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում, սակայն լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում այն մասին, թե նրա մահվան պատճառը թմրանյութերի չարաշահումն է: Նա նաև տառապել է ընկճախտից:

Քենեդիների ընտանիքում մի շարք ողբերգություններ են տեղի ունեցել՝ ներառյալ Սիրշայի պապիկի սպանությունը 1968թ.-ին: Նախագահ Ջոն Քենեդին սպանվել էր 1963թ.-ին: Նրա որդին՝ Ջոն Քենեդի կրտսերը, զոհվել է 20 տարի առաջ՝ թեթևշարժիչային ինքնաթիռի վթարից: