Search
Close this search box.

Վերելակը 3-րդ հարկից ոչ թե ընկել է, այլ սովորականից մի փոքր ավելի արագ է իջել. քաղաքապետի խոսնակ

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով ԱԻՆ-ի տարածած այն հաղորդագրությանը, համաձայն որի՝ Դավթաշենում վերելակ է ընկել, գրել է.

«Վերելակ չի ընկել. Նախնական տեղեկություններով Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակը 3-րդ հարկից ոչ թե ընկել է, այս սովորականից մի փոքր ավելի արագ իջել է առաջին հարկ։ Պատճառն ամենայն հավանականությամբ, հոսանքի տատանումն է։

Ներսում գտնվող քաղաքացին ԱԻՆ փրկարարաների օգնությամբ դուրս է բերվել։ Նա չի տուժել։ ԱԻՆ-ից ստացած տեղեկատվության համաձայն, վերելակը տեխնիկական խնդիրներ չունի»,- գրել է Կարապետյանը։