Search
Close this search box.

Տպավորություն է ստեղծվում, որ լրատվամիջոցը գաղտնիք է բացահայտում. Վարչապետի օգնականի պարզաբանումը

ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Տպավորություն է ստեղծվում, որ լրատվամիջոցը գաղտնիք է բացահայտում, գրելով, որ մինչև հեղափոխությունը ես եղել եմ նախարարի օգնական: Իրականում դա գաղտնիք չէ, այդ մասին գրված է և՛ Կառավարության կայքում, և՛ իմ ֆեյսբուքյան էջում: Իմ այդ փորձն ինձ շատ է օգնում այսօրվա աշխատանքում:

Առիթ է ներկայացել, ասեմ՝ նախարար Արտեմ Ասատրյանը թեև Հանրապետական կուսակցության անդամ էր, բայց շատ սրտացավ էր իր աշխատանքում, նա ոլորտի լավ մասնագետ է և լավ մարդ:

Այդ տարիներին ես երբեք հրապարակային իշխանությանը չեմ քննադատել, որ իմ ղեկավարին անհարմար դրության մեջ չդնեմ, բայց միշտ պահպանել եմ իմ քաղաքական հայացքները, որն ունեցել եմ դեռևս պատանեկան տարիքից:

Տարբեր հարցերով օգնել եմ եղբորս, ով ընտրությունների ժամանակ եղել է «Ելք» դաշինքի նախընտրական շտաբի պետը, մասնակցել եմ ընդդիմադիր ուժերի հանրահավաքներին և միշտ պատրաստ եմ եղել, որ ինձ կարող են հեռացնել աշխատանքից:

Աշխատանքիս վերջին տարիներին սկսեցի սովորել Java ծրագրավորման լեզուն, աշխատանքից հետո հաճախում էի երեկոյան դասընթացների: 2018թ-ի փետրվարի 2-ին, մասնավոր կազմակերպությունում ծրագրավորող աշխատելու նպատակով, իմ դիմումի համաձայն ազատվել եմ աշխատանքից:

Այսօրվա իմ աշխատանքը սիրով եմ անում և ոչինչ չեմ խնայում հնարավորինս մեծ արդյունքի հասնելու համար:

Nairi Sargsyan-ի լուսանկարը: