Search
Close this search box.

«Ժամանակ». Չի բացառվում. Ինչ ճակատագիր կունենա Սամվել Բաբայանի նախաձեռնությունը Արցախի ԱԺ-ում

«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի շուրջ ծավալված իրադարձությունները շարունակում են մնալ Հայաստանի եւ Արցախի քաղաքական դաշտի ուշադրության կենտրոնում։

Արցախի խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը պատկանում է Սամվել Բաբայանի հիմնական մրցակցին՝ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին, ուստի, շատերի կարծիքով, դժվար չէ կանխատեսել, թե այն խորհրդարանում ինչ ճակատագիր կունենա։

«Ազատ հայրենիք» կուսակցության խոսնակ Վահրամ Պողոսյանը, սակայն, «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ այժմ իրենք դիրքորոշում չունեն։ Ավելին՝ Պողոսյանը շեշտեց, թե չի բացառվում, որ «Ազատ հայրենիք»-ը կարող է կողմ քվեարկել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում