Search
Close this search box.

Ողբերգական դեպք Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դի

Այսօր, հուլիսի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։10-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի 44 շենքի բակում աղջկա դի կա, տեղեկացնում է shamshyan.com-ը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ աղջիկը, որը կլինի 20-25 տարեկան, 14 հարկանի շենքի 10-րդ հարկից իրեն ցած է նետել։