Search
Close this search box.

Պայթյուն՝ Ադրբեջանի զորամասերից մեկում. կան զոհեր և վիավոր

Ադրբեջանի զորամասերից մեկում հունիսի 6-ին պայթյուն է որոտացել: Ադրբեջանի ՊՆ տվյալներով՝ զինծառայողը ձեռքից վայր է գցել տանկային արկի լիցքը, ինչից հետո պայթյուն է տեղի ունեցել:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ պատահարից զոհվել է 2 մարդ՝ ենթասպա Ամիդդին Աղալարովը և կրտսեր սերժանտ Սամիր Սալախովը։ Եվս մեկը ենթասպա Նուրլան Մամեդովը, ծանր վիրավորում է ստացել։

Պատահարի առիթով հետաքննություն է սկսվել: