Search
Close this search box.

Ռոնալդինյոն կկանգնի դատարանի առաջ

Բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ Ռոնալդինյոյի նախկին կինը՝ Պրիսցիլլա Կոելյոն, դատի է տվել ֆուտբոլիստին։ Կինը մեղադրել է նախկին ամուսնուն՝ 2018-ի դեկտեմբերին իրեն ծեծի ենթարկելու համար։

«Ցավոք, ոստիկանություն չզանգահարեցի այդ ժամանակ: Այգում վեճի ժամանակ նա ուժեղ հրեց ինձ, ես ընկա և 2 ժամ անցկացրի այգում՝ լաց լինելով և չհավատալով կատարվածին: Դրանից հետո մտածում էի, որ կարող ենք խոսել ու լուծել բոլոր խնդիրները, չէ որ 6 տարի միասին ենք եղել: Բայց ես սխալվում էի»,- նշել է կինը։

Ռոնալդինյոյի փաստաբան Սերխիո Կուերոսը հերքել է տարածված լուրերը՝ հայտարարելով, որ ֆուտբոլիստի նկատմամբ դատական հայցի մասին տեղեկություն չի ստացել: