Search
Close this search box.

Սեյրան Օհանյանի կինը ի՞նչ առաքելությամբ է ԱՄՆ-ում

Պաշտպանության նախկին նախարար, Սեյրան Օհանյանի տիկինը՝ Ռուզաննա Խաչատրյանը այս օրերին գտնվում է Միացյալ Նահանգներում: Նա, ըստ որոշ լուրերի, փորձում է ԱՄՆ-ում բիզնեսով զբաղվել: Բժիշկ, ՀՀ առողջապահության նախարարի նախկին խորհրդական, հասարակական գործիչ և ամենակարևորը` ՀՀ պաշտպանության նախկին նախարարի կին Ռուզաննան, ով ժամանակին ասում էր, որ իր համար բարձրագույն արժեք են հայրենիքն ու ընտանիքը, մտադիր է հայրենիքից հեռու` ԱՄՆ-ում բժշկական կենտրոն կառուցել: Ստացվում է, որ Սեյրան Օհանյանի տիկնոջ համար հայրենիքը մեծագույն արժեք է, երբ այդ հայրենիքում պաշտոն ունես, այդ պաշտոնի շնորհիվ 5 միլիոն դոլար արժողությամբ բնակարան ես ձեռք բերում, օգտվում ես պետության բոլոր բարիքներից, և երբ այլևս հեռու ես գտնվում ընդհանուր կերակրատաշտից , միանգամից հայրենիքը որպես մեծագույն արժեք ստորադասվում է բիզնես շահի նկատմամբ: Սեյրան Օհանյանի ընտանիքն այս առումով, ցավոք, բացառությում չէ:

Գրեթե բոլոր պաշտոնյանները, ովքեր պաշտոնանկ են արվում, միանգամից արտագաղթում են երկրից, իրենց հետ տանելով հսկայական գումարներ: Այդպես վարվեց ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, ում ունեցվածքը հաշվելու համար տևական ժամանակ կպահանջվի: Նա էլ ԱՄՆ- ում, Դոմինիկյան հանրապետությունում բիզնես գործունեություն է ծավալում: Ու ստացվում է, որ պաշտոնավարման տարիներին այս մարդիկ և այլ պաշտոնյաններ կարողանում են այնպես անել , որ պաշտոնից հետո էլի ապրեն չաղ ու բախտավոր: Սպասենք ԱՄՆ-ում Սեյրան Օհանյան- Գագիկ Խաչատրյան հանդիպմանը:

ArmLife.am