Search
Close this search box.

Աշոտյանը լրիվ է կորցրել իրականության զգացումը

Արմեն Աշոտյանն այսօր նույնպես ետ չի մնացել ահել ու ջահել մյուս ՀՀԿ-ականներից և շնորհավորել է իր առաջնորդ Սերժ Սարգսյանի ծննդյան օրը: Աշոտյանը կարճ է կապել իր խոսքը. «Շնորհավոր ծնունդդ, Գերագույն գլխավոր հրամանատար։
Աստված պահապան Հայաստան աշխարհը»։

Փաստորեն, Աշոտյանը դեռ  տվայտանքների մեջ է, չի կարողանում ձերբազատվել անցյալի՝ իրենց համար լուսավոր ստվերից կամ էլ առնվազը կորցրել է իրականության զգացում՝ մոռանալով, որ ՍերԺ Սարգսյանն ավելի քան մեկ տարի է, ինչ այլևս Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարը չէ:

Այստեղ են ասել՝ ճիշտ ժամանակն է, որ Աշոտյանը, ամռան այս օրերին, ևս մեկ անգամ փորձի մեկ դույլ սառույցով ջուր լցնի իր գլխին: Գուցե սթափվի:

ArmLife.am