Search
Close this search box.

Ռուբեն Հայրապետյանը պիտի մտնի, իրենց փոխարեն խաղա՞, ինչ է. Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ Ռուբեն Հահրապետյանը այս տարիների ընթացքում ազնիվորեն ծառայել է հայկական սպորտին. «Նրա անձնական ու պրոֆեսիոնալ ներդրումների արդյունքում կան ակադեմիաներ Գյումրիում, Վանաձորում և այլ վայրերերում: Պարոն Հայրապետյանն ամեն ինչ արել է, և լավ կլիներ, որ երբ Սլովակիային հաղթում էինք 4:0 հաշվով, ասեիք՝ ապրի Հայրապետյանը: Իր ՀՖՖ նախագահ եկած ժամանակահատվածում նա ամեն ինչ արել է, որ ֆուտբոլն ունենա լավ պայմաններ։ Ռուբեն Հայրապետյանը պիտի մտնի՞ իրենց փոխարեն խաղա՞, ինչ է»,- ասաց Շարմազանովը՝ հիշեցնելով, որ Բրազիլիայի պես թիմը 1:7 պարտվեց Գերմանիային: Է. Շարմազանովի կարծիքով՝  ֆուտբոլի նորմալ թիմ պահելու համար առնվազն կես միլիոնից 1 միլիոն դոլար է պետք:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Լեհաստանի հավաքականին պարտվեց  1:6: