Search
Close this search box.

«Հայաստանը «վետերոկ» չէ, որ ընդունես ու հետո հանձնես». Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով. «Հայաստանը «վետերոկ» չէ, որ ընդունես ու հետո հանձնես: Մարդը տասը տարի եղել է պետության ղեկավար, բայց տենց էլ չի հասկացել, որ վետերոկի վարիչ չի եղել: «Հայաստանն ընդունել եմ…»: Մարդը տասը տարի եղել է պետության ղեկավար, բայց չափման միավորը «լիքը սառնարանն է, ռեստորանն ու խորովածանոցը` Պռոշյանում…»»: