Search
Close this search box.

Տնտեսական բոյկոտ. Էջմիածնում կոչ են անում բոյկոտել Մանվել Գրիգորյանին պատկանող օբյեկտները

«Ժամանակ» թերթը գրում է. «Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գրիգորյանը կոչ էր արել բոյկոտել քաղաքապետարանի մոտ գտնվող և փաստացի Մանվել Գրիգորյանին պատկանող սրճարանը, որի արդյունքում այն կսնանկանա, և դրա շահագործումը կդառնա տնտեսապես ոչ շահավետ:

Գրիգորյանին պատկանող օբյեկտների բոյկոտը սրճարանով չի սահմանափակվում: Հիմա էլ Էջմիածնում կոչ են անում բոյկոտել Գրիգորյանին պատկանող գազալցակայանները:

Տնտեսական բոյկոտը լավագույն միջոցն է Գրիգորյաններին Էջմիածնից դուրս մղելու համար, որովհետև չնայած Գրիգորյանը կալանավորված է, սակայն Նազիկ Ամիրյանը շարունակում է միլիոններ աշխատել էջմիածինցիների հաշվին»: