Search
Close this search box.

«Ադեկվադի» անդամի դատավոր հայրիկի ունեցվածքը` դոլարով, դրամով և եվրոյով

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Տիգրան Պետրոսյանը 2019 թվականի փետրվարի 1-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր 2018-ի տարեկան հայտարարագիրը:

Ըստ հայտարարագրի՝ տարեսկզբում Պետրոսյանն ունեցել է 3 մլն 500 հազար դրամ, 3 հազար դոլար եւ 2500 եվրո, իսկ տարեվերջում այն դարձել է 4 մլն դրամ, 3300 դոլար եւ 2800 եվրո:

Հարկային տարում Պետրոսյանն ունեցել է 12 մլն 302 հազար 880 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է 2 տարբեր աշխատավարձերից:

Պետրոսյանի կինը՝ Արուսյակ Պետրոսյանը, ամուսնու հետ նույն օրը տարեկան հայտարարագիր է ներկայացրել: Տարեսկզբում դատավորի կինն ունեցել է 2 մլն 200 հազար դրամ, 1300 դոլար եւ 800 եվրո, ինչը տարեվերջում փոփոխության չի ենթարկվել:

Նշենք, որ Տիգրան Պետրոսյանը «Ադեկվադ» ՀԿ անդամներից Գարեգին Պետրոսյանի հայրն է: