Search
Close this search box.

Սպանություն՝ Երևանում, կա նաև վիրավոր

Այսօր՝ հունիսի 10-ին, սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության խումբը Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխել 2 քաղաքացու, որոնցից մեկը ճանապարհին մահացել է։

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Լիսինյան փողոցի բնակիչ՝ 56-ամյա Ս. Ա.-ն էր, ով վնասվածք էր ստացել «ձախ թուլակող շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, իսկ վիրավորը Երևան քաղաքի Բուռնազյան փողոցի բնակիչ՝ 24-ամյա Վ. Ֆ.-ն է, ով հիվանդանոց է ընդունվել «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված անձինք վնասվածքները ստացել են Տիգրան Մեծի պողոտա և Գլինկա փողոցի խաչմերուկում։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։