Search
Close this search box.

«Դա շինծու, սարքած գործ էր». Գագիկ Ծառուկյանը՝ Աբովյանում ավտոմեքենա և բնակարան այրելու մասին

Մենք հենց առաջին օրն ենք ասել, որ դա անմիջապես պետք է բացահայտվի, իսկ եթե չբացահայտվի, նշանակում է, որ իրավապահներն իրենց տեղում չեն,  լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով Աբովյանի ընտրություններից առաջ ՔՊ-ի թեկնածուի շտաբերից մեկի պետի ավտոմեքենան և բնակարանն այրելու մասին:

Ծառուկյանի խոսքերով` տեղի ունեցածը պետք է բացահայտվի. «Հենց նրանք են հիմանկան մուտիլովչիկները, որ այդպիսի քայլերի են գնում: Եթե մի բնակարանում 7 երեխա կա քնած, իրենք կարող են արհեստական սարքել, որ այդ երեխաները անմեղ քնած…կամ, ասենք թե, մեքենան մշտական որտեղ է կանգնում, այդ օրը որտեղ է կանգնել: Դա շինծու, սարքած գործ էր, որ ինչ-որ մի բան փոխեն: Դա այսօր կամ վաղը պետք է բացահայտվի, եթե չբացահայտվի, ուրեմն իրավապահ մարմիններն իրենց տեղում չեն: Երբ բացահայտվի, բոլորի համար պարզ կլինի: Բոլորն օրենքի առաջ հավասար են: Վարչապետը պետք է պարտադրի անմիջապես բացահայտել այս գործը»,-ընդգծեց ԲՀԿ առաջնորդը: