Search
Close this search box.

«Եթե ես լինեի այս գործով դատավորը այլևս բառիս բուն իմաստով արևի երես չէին տեսնի». ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալը պարզաբանում է

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Կյանքում ամեն ցավալի վիճակ կարելի է հաղթահարել, բայց, համենայն դեպս, կան և վիճակներ, որ անհաղթահարելի լինելուց՝ նաև ամոթի ու խղճահարության զգացում են առաջացնում, ամոթ, որ ի զորու չես պաշտպանել այն, ինչը քո պատվի և արժանապատվության գործն է, քո սրբազան պարտքը սեփական Հայրենիքի ու ժողովրդի նկատմամբ… Իսկ երբ հայրենակիցներիդ են հանիրավի անարգել ու վիրավորել, սպառնացել նրանց կյանքի անվտանգությանը, ապօրինաբար զրկել կյանքից և ապրում են անմեղության քողի տակ՝ խուսափելով պատասխանատվությունից, օբյեկտիվորեն առաջանում է հարցադրում՝ իրեն Հայաստանի միակ տղամարդը համարող «տղամարդը» կամավոր հրաժարվե՞լ է այդ տիտղոսից, թե մի բան է ասել է և բնավ էլ պետք չէ լուրջ վերաբերվել նրա ասածներին…
Հ.Գ. Սիրելի հայրենակիցներ, մի շարք կայքեր իմ նկարով տեղադրոշել են գրառումներ և հոդվածներ, թե, իբր ես դատավոր եմ և քննելու եմ քոչարյանի գործը… Եվ սա արվում է միտումնավոր…
Հ.Գ. Ի գիտություն իրականությունը խեղաթուրողներին, եթե ես լինեի այս գործով դատավորը կամ մեղադրողը քոչարյանը և հասարակության մեջ նողկանք առաջացնող շատ օդիոզ երևույթներ, առհասարակ ոչ միայն կկորցնեին խոսելու իրենց ընդունակությունները, այլև բառիս բուն իմաստով արևի երես չէին տեսնի…
Հ.Գ. Կայքերի պատասխանատուներին խնդրում եմ իմ լուսանկարները փոխարինել դատավոր Արմեն Դանիելյանի լուսանկարներով…
Ստորև ներկայացնում եմ իմ լուսանկարով մի քանի հրապարակումներ…