Search
Close this search box.

7-րդ հարկից 2-ամյա աղջնակ է ընկել. վիճակը ծայրահեղ ծանր է

Ավանում 2-ամյա աղջնակը երեկ երեկոյան ընկել է 7-րդ հարկի իրենց տան պատուհանից: Ժամը 23:00-ին ծայրահեղ ծանր վիճակով ընդունվել է Սուրբ Աստվածամայր ԲԿ:

Երեխայի մոտ կա զուգակցված վնասվածքներ, միացված է արհեստական շնչառություն: Այս պահի դրությամբ կյանքին վտանգ սպառնում է: Երեխան գտնվում է Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի բժիշկների խիստ հսկողության ներքո: