Search
Close this search box.

Փաշինյանը սեփականաշնորհում է Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական նվաճումներն ու կապիտալը․ Շարմազանով

 Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իսկանդերով հպարտանալուց առաջ, հիշիր, թե ում ջանքերով է Հայաստանը դրանք ձեռք բերել

Նախօրեին Սանտ Պետերբուրգում լրագրողի հարցին ի պատասխան՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, թե Հայաստանը ոչ թե մեկ, այլ մի քանի իսկանդեր ունի:
Իսկանդերներով հպարտանալուց առաջ լավ կլիներ հիշեր, թե ում ջանքերով է Հայաստանը ձեռք բերել դրանք:

Հ.Գ. Փաշինյանը մեծ սիրով սեփականաշնորհում է Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական նվաճումներն ու կապիտալը, բայց քննադատելիս էլ մոռանում է, որ թե՛ ՀՀ անդամությունը ԵԱՏՄ-ին, թե՛ իսկանդերները և թե՛ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը նախ և առաջ հանրապետական իշխանության օրոք է եղել»: