Search
Close this search box.

Հունիսի 8-ին միակողմանի կդադարեցվի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը

Հարգելի համաքաղաքացիներ,

Երևանի քաղաքապետարանը հունիսի 8-ին՝ առավոտյան ժամը 05:00-ից մինչև 15:00-ն, Մյասնիկյան պողոտայի՝ դեպի կենտրոն իջնող ուղղությամբ հատվածում իրականացնելու է վթարային և վտանգավոր բարդի ծառատեսակների հատում:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ պողոտայի նշված հատվածը ժամանակավորապես փակ կլինի:
Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը: