Search
Close this search box.

ԱԺ-ում Արտաշես Գեղամյանը հարձակվել է Նիկոլ Փաշինյանի վրա. ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյան

ԱԺ «ԵԼՔ» դաշինքի պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ԱԺ ամբիոնից դիմելով ՀՀԿ խմբակցությանը հայտարարեց, որ ԱԺ-ի միջանցքում Արտաշես Գեղամյանը հարձակվել է Նիկոլ Փաշինյանի վրա. «Քիչ առաջ Արտաշես Գեղամյանը միջանցքում բռունցքներով հարձակվել է Նիկոլ Փաշինյանի վրա՝ սպառնալով այլևս իր անունը չասել, թե չէ՝ ըսենց-ընենց… Ժողովուրդ, սա Ազգային ժողով է, թե ինչ: Մի հատ խնդրում եմ ձեր պատգամավորներին կարգի հրավիրեք, և եթե մարդիկ զսպաշապիկի կարիք ունեն ասեք՝ իմանանք: Եթե մեր վրա հարձակվելու են, մենք էլ համապատասխան տրամադրված գանք՝ դուբինկաներով կամ «կաստետներով»»,-նշեց պատգամավորը՝ ՀՀԿ-ին հորդորելով խմբակցությունում անդադառնալ այս հարցին:

ArmLife.am