Search
Close this search box.

Դանակահարություն Լոռիում. հարվածել են երիտասարդի որովայնի ձախ կեսին

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ 28-ամյա երիտասարդին մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2019 թվականի հունիսի 7-ին՝ ժամը 00:37-ին, «Վանաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Տարոնի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի ձախ կեսի կտրած-ծակած, թափանցող վերք, գոտկային շրջանի չթափանցող վերք, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել է Վանաձոր քաղաքի բնակիչ` ծնված 1991 թվականին:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Վերցվել են նմուշներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերեւույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: