Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար Աշտարակ-Գյումրի ճանապարհին. կա 6 վիրավոր

Այսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում; Ժամը 17:10-ի սահմաններում Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Mercedes Sprinter մակնիշի 20 AՏ 101 համարանիշի և ВАЗ 21010 մակնիշի 36 AՍ 291 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 6 հոգի, որոնցից 3-ին, այդ թվում՝ Lada-ի վարորդին, ավտոմեքենաներից դուրս են բերել օպերատիվորեն վթարի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը, որից հետո կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ: