Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 3-ամյա երեխան կարողանում է մաթեմատիկական բարդ խնդիրներ լուծել, շախմատ խաղալ և գիտի Մենդելեևի աղյուսակը

Վաշինգտոնում բնակվող 3-ամյա Էյդան Ալեքսանդրը տարբերվում է իր հասակակիցներից, քանի որ կարողանում է հաշվարկներ անել մտքում, մաթեմատիկական բարդ խնդիրներ լուծել, որոնք օր օրի ավելի են բարդանում, իսկ այժմ էլ տարված է քիմիայով, գրում է dailymail.co.uk-ը:

Նրա մայրը՝ Սինթիան պատմել է, որ իր որդին իր տարիքի համեմատ արտասովոր գիտելիքներ ունի, ինչն ապացուցող տեսանյութերը նա հրապարակում է Instagram սոցկայքում:

Թեև փոքրիկը դեռ դպրոց չի հաճախում, բայց մայրը վստահ է՝ երեխան միանգամից կհայտնվի 4-րդ կամ 5-րդ դասարանում, քանի որ արդեն հիմա նա իր գիտելիքներով չի զիջում 10-11 տարեկան երեխաներին: Էյդանն առանձնահատուկ սեր է տածում մաթեմատիկայի նկատմամբ, ինչը, ըստ Սինթիայի, ընտանիքից է գալիս:

Նա սիրում է շախմատ խաղալ՝ անգամ հաղթելով մեծերին, իսկ վերջերս էլ նրան սկսել է հետաքրքրել քիմիան:

«Վերջերս նա որոշեց, որ պետք է իմանա Մենդելեևի աղյուսակը, այնպես որ ես էլ սկսեցի այն ուսումնասիրել: Երբ նրա մտքին ինչ-որ բան է գալիս, նա պարզապես տարվում է դրանով»,- պատմել է մայրը: