Search
Close this search box.

Ինչու իրականում տեղի չունեցավ Փաշինյան-Պուտին հանդիպումը. Պարզաբանում է ռուսական կողմից

ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիոն և հայրենակիցների հարցերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը Ռուսարմինֆոյի հետ զրույցում անդրադարձել է Ղազախստանում Փաշինյանի և Պուտինի չկայացած հանդիպմանը:

Կալաշնիկովը նշել է, որ Պուտինը սովորաբար անում է այն, ինչը պլանավորված է, իսկ եթե հանդիպումը տեղ չի ունեցել, ուրեմն կա ինչ-որ հանգամանք, ինչը թույլ չի տվել դրա տեղի ունենալուն: Նա հորդորել է որևէ դավադրություն չփնտրել տեղի ունեցածում. «Ամենայն հավանականությամբ, ուղղակի այդպես է ստացվել; Առավել ևս պետք չէ մոռանալ, որ հոկտեմբերին կայանալու է Պուտինի այցը Հայաստան: Չեմ կարծում թե միտում է եղել»:

Կալաշնիկովը նաև նշել է, որ տեղի ունեցածը չի ազդելու հայ-ռուսական հարաբերությունների վրա և պետք չէ այն թշնամական ակտ դիտարկել Ռուսաստանի նախագահի կողմից: