Search
Close this search box.

Ձեզանից պահանջվում է լինել ավելի զգոն ու պատասխանատու. Լեռնանիստ համայնքի ղեկավարի պատգամը

«Կյանքի այս փուլում Ձեզանից պահանջվում է լինել ավելի զգոն ու պատասխանատու, միշտ հիշեք, որ լեռնանիստցու համար ամենաբարձր նշաձողը իր պետության ու հայրենիքին ծառայելն է»:
Հենց այս պատգամով Լեռնանիստ համայնքի ղեկավարը շնորհավորեց իր համայնքի 30 շրջանավարտին` դպրոցական վերջին զանգի առիթով:
Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքի դպրոցը միշտ էլ տարբերվել է իր բարձր առաջադիմությամբ: Այս դպրոցից բարձրագույն ուսումնական հաստատություն միշտ էլ ռեկորդային թվով դիմորդներ են ընդունվում, դպրոց, որտեղ կրթությունը իսկապես լավագույն հիմքերի վրա է:

Վերջին զանգի տոնական միջոցառմանը դպրոցի 33 աշակերտ արժանացավ պատվոգրի, հուշանվերի` լավագույն առաջադիմության համար: Պարգևներն ու հուշանվերները լեռնանիստցի շրջանավարտներին անձամբ հանձնեց համայնք ղեկավար Արտյոմ Հայրապետյանը, ով ևս այդ դպրոցի սան է եղել և համոզված է, որ ինչպես ինքը, այնպես էլ այդ շրջանավարտներից յուրաքանչյուրը վաղը հաստատ իրենց հայրենի գյուղում քարը քարին են դնելու, կամքը` կամքին, ու Լեռնանիստը դարձնելու են ամենամրցունակ համայնքը:
auto
auto