Search
Close this search box.

Շուկայում հայտնված ՊՆ օճառով զբաղվում է ռազմական ոստիկանությունը

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ ֆեյսբուքյան օգտատեր Անահիտ Սիմոնյանը լուսանկար էր հրապարակել և կից գրել, որ Գյումրու շուկայում ՊՆ մակնշմամբ օճառ է վաճառվում։

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, իրավապահներն են զբաղվում այդ գործով. «Ռազմական ոստիկանությունը զբաղվում է դրանով։ Ես ավել բան չեմ կարող ասել»։