Search
Close this search box.

Ադրբեջանում ընթացող զորավարժությունների ընթացքում անձնակազմն առաջադրանք է ստացել անցնել հարձակման

Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանում ընթանում են լայնածավալ զորավարժությունները: Զորավարժությունների մի հատվածն անցկացվել է գիշերային պայմաններում: Անձնակազմը առաջադրանք է ստանում գիշերային պայմաններում, բնակլիմայական բարդ պայմաններում հաղթահարել դժվարությունները, անցնել հակառակորդի կողմից տեսանկարահանող և ռադիոալիքային արգելքները, կատարել գործողություններ հակառակորդի տարածքում, որից հետո տարբեր տրամաչափի ականանետներով, հրետանիով , զենիթահրթիռային կայաններով, տանկերով, այնուհետև ռազմական ուղղաթիռներով և ինքնաթիռներով անցնել հարձակման:

Այսինքն, դիվերսիոն գործողություն, որից հետո լայնամասշտաբ հարձակվողական ռազմական գործողոցություն, որի նպատակն է խոցել թիկունքային զորամասերը, ճանապարհները, կամուրջները: Սա ես նմանեցնում են ապրիլյան պատերազմի սցենարին»: