Search
Close this search box.

NASA TV-ի աշխատանքը խափանվել է Արեգակի խավարումը դիտել ցանկացողների քանակի պատճառով

NASA TV կայքի աշխատանքը, որում Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը հեռարձակում է ԱՄՆ-ում ամբողջական արեգակնային խավարումը, խափանվել է այցելուների մեծ քանակի պատճառով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ հիմնական ալիքի հեռարձակումը դադարեցվել է խավարումից քիչ առաջ: Կայքում ասված է, որ տեղեկությունը «չի կարող ներբեռնվել, քանի որ սերվերը կամ ցանցը չեն աշխատում»:

Ընդ որում, NASA TV-ի մի շարք այլ ալիքներում, որտեղ իրականացվում է խավարման հեռարձակում առանց մեկնաբանությունների ԱՄՆ-ի տարբեր կետերից, պատկերը շատ դանդաղ է բացվում: