Search
Close this search box.

ՖՈՏՈ. Վանաձորում բախվել են թիվ 5 երթուղին սպասարկող մարդատար Газель-ն ու Mercedes-ը. կան վիրավորներ

Երեկ՝ մայիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաղրամյան կամրջից դեպի Դեմիրճյան փողոց տանող հատվածում բախվել են մարդատար Газель մակնիշի 2211 Լ համարանիշի եւ Mercedes մակնիշի 36 VS 777 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, Газель-ում գտնվող 3 հոգի տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Газель-ը սպասարկում է Վանաձոր քաղաքի թիվ 5 երթուղին: